
Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 13-15-ը՝ ձնախառն անձրևի և ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: