Գնում ենք երկրորդ ուժը լինելու ակնկալիքով․ Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լայսօր րագրողների հետ զրույցում ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից առաջ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ իրենք  ցուցակի հետ կապված որևէ հարց չենք քննարկել։  Շարմազանովը նշեց, որ ճիշտ աշխատանքի դեպքում Հանրապետական կուսակցությունը ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է:

«Նախ մենք բոլորին հաջողություն ենք մաղթում, բացի դրանից, ՀՀԿ-ն այսօր ունի այլ խնդիր, իսկ 2017 թվականին այլ խնդիր ուներ: 2017 թվականին մենք գնում էինք 50-60 տոկոս հավաքելու, բացարձակ մեծամասնություն դառնալու, այսօր մենք գնում ենք դառնալու խորհրդարանում միակ և ամենահիմնական ընդդիմադիր ուժը, գնում ենք՝ երկրորդ ուժը լինելու ակնկալիքով», – նշեց նա։




Լրահոս