ՀՀԿ խորհրդի նիստում երկու կարևոր հարց է քննարկվում, մեկը ԱԺ ընտրություններին մասնակցության հարցը, մյուսը ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարց։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նա լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ խորհրդի նիստից անմիջապես հետո լրագրողների հետ կհանդիպի և ճեպազրույց կտա կուսակցության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ -ն գործադիր և խորհրդի նիստեր է հրավիել, որը վարում է Սերժ Սարգսյանը։