SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Զինանոց – 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզում Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են և կրակոցները արձակել է Բալահովիտ գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Աղաջանյանը՝ նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Աղաբեկ Հակոբյանի տան մոտ: Վ. Աղաջանյանը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 19:10-ի սահմաններում իր անվամբ հաշվառված «MR 155» տիպի որսորդական հրացանը փորձարկել է և մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Նա ներկայացրել է նաև հրացանը:
Մանրամասները՝ այստեղ