ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով նշեց, թե այդ որոշումը կայացվել է երկար քննարկումների արդյունքում։
«Մենք նաև այսօր քննարկել ենք մի կարևոր փաստաթուղ, որը նածխագծի տեսքով տեղադրված է կայք էջում, որն ամփոփում է ՀՀԿ մոտեցումները՝ երկրում տեղի ունեցած գործընթացների հանդեպ», – նշեց նա։
Նրա խոսքով, ՀՀԿ-ն ունի գաղափարախոսություն, որն այսօր ավելի է պահանջված և իրենք պատրաստ չեն համարել, թե անելիք չունեն։