Մենք խնդրելու ենք մեր հասարակության քվեն՝ հակակշռող ուժ լինելու համար։ Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանին այս ամենը տալիս է առավելություն և արվում է ընտրություններն այսքան շուտ, որպեսզի այլ ուժեր չկարողանան շատ ձայներ ստանալ՝ իշխանություն կիսելու համար։ «Մեր կանոնադրությամբ ցուցակը կազմում է Գործադիր մարմինը։ Մենք խորհրդի անդամներին ներկայացրեցինք սկզբունքները։ Ցուցակը գլխավորելու եմ ես։ Այն կազմված կլինի ինչպես մեր կուսակցության, այնպես էլ այլ կուսակցություններից, կամ անկուսակցական թեկնածուներից։ Բոլորն էլ կառաջադրվեն նաև ռեյտինգային ընտրակարգով», – նշեց նա։