ՀՀԿ նիստում Կարեն Կարապետյանին փոխարինող է ընտրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ խորհրդի նիստը։ Նիստում ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ մինչ վերջերս ՀՀԿ առաջին փոխնախագահը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր։ Այս մասին նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և համամասնական ցուցակն էլ հենց կգլխավորի Վիգեն Սարգսյանը։ Հավելենք, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին։ Վիգեն Սարգսյանն էլ նշեց, թե ընտրացուցակում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի լինի։

 




Լրահոս