
Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում նոյեմբերի 12-25-ը կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:
Աշխարհի առաջնությունում մեդալների համար կպայքարեն 21-ամյա Անուշ Գրիգորյանը (51 կգ) եւ 20-ամյա Անի Հովսեփյանը (64 կգ): Մարզուհիները կանանց Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ մրցավայր կուղեւորվեն նոյեմբերի 11-ին:
Ըստ նախնական հայտերի՝ առաջնությանը պատրաստվում են մասնակցել մոտ 333 մարզուհիներ։