Եթե դեկտեմբերի 6-ին մենք զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Նա կարծիք է արտահայտել, որ այն կորցնելը ձախողման մեծ ռիսկ է այս պահին:

«Կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի՝ թույլ չտալու գլխավոր քարտուղարի կորուստը: Եթե դեկտեմբերի 6-ին մենք զիջենք այդ պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը, և կարծում եմ, որ այդ ռիսկը պարտադիր պետք է հաշվարկվեր քայլեր ձեռնարկելիս»,-նշեց նա։

Սարգսյանի խոսքով,կառավարությունն այդ պաշտոնի համար մեծ ջանքեր է ներդրել, և դա մեծ առավելություն էր:

 




Լրահոս