ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը պատասխանել է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին: Հիշեցնենք, որ երեկ նա ասել էր. ««Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր՝ նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, ինքը մենակ մնալով քվեախցում, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին»:
Ի պատասխան Կոստանյանը գրում է. «Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին միայնակ մնա քվեախցիկում ու վերհիշի իր փոխնախագահած կուսակցության կործանարար ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ժողովրդավարության, տնտեսության և այլ ոլորտներում, կհաղթահարի մեղքի զգացումից առաջացած մտքերը և կքվեարկի սեփական կուսակցության օգտին, որովհետև տեղից էլ քվեարկողները դժվար թե շատ լինեն»։