Լարսում կուտակումների հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների
համար: Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային
միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող
բեռնատարներն են:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում
կազմում է 1/5-ը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս