Կարծում եմ՝ Մանչեսթեր Յունայթեդը դուրս չի մնա ԱՊԼ-ից. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից (1:3) հետո խոսել է իր թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում հաջողության հասնելու հնարավորությունների մասին.

«Կարծում եմ՝ մենք դուրս չենք մնա Պրեմիեր լիգայից: «Մանչեսթեր Սիթին» հիանալի է սկսել մրցաշրջանը և շարունակում է ուժեղ մնալ, իսկ մեզ համար մեկնարկն անհաջող է ստացվել, բայց այժմ սկսել ենք ավելի լավ խաղալ:

Այս շաբաթ «Սիթին» 3 հանդիպում սեփական հարկի տակ է անցկացրել, իսկ մենք ունեցել ենք 3 արտագնա խաղ: Նախքան այս հանդիպումը «Սիթին» խփել էր 6-ական գոլ, չէր զգացել ճնշում, իսկ մեզ համար «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումը հավասարազոր էր եզրափակչի:

Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ հանդիպումը մեզանից շատ ուժ խլեց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է FourFourTwo-ն:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 12 միավորով:




Լրահոս