Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Այս մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ընդ որում, Դավիթ Հարությունյանը չի առաջադրվի ոչ համամասնական, ոչ էլ վարկանիշային ընտրակարգով: Նա միայն կղեկավարի շտաբը: