Դինա Ակոպովնան ազատ է արձակվել. ԱՄՆ պատասխանը հաղորդավարուհու գործով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը՝ նույն ինքը Դինա Ակոպովնան, որ հետախուզվում էր ինտերպոլի կողմից ԱՄՆ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչ ավարտ ունեցավ հաղորդավարուհու ինքնակամ իրավապահներին ներկայանալու գործընթացը: «2018թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՁՊՎ է տեղափոխվել ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը: Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը` Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, եւ նա ազատվել է արգելանքից»,- ասված է դատախազության պատասխանում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս