
ՀՀ ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզանն Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը:
Այս մասին հերթական քառօրյա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ որի մանդատը տրվում է ՀՀԿ-ի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին»,- հայտնեց Բաբլոյանը:
Նաիրա Կարապետյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: