ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մեկնել է Մինսկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 13-15-ը մեկնել է Մինսկ՝ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության պետ – Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հրավերով՝ մասնակցելու «Հարկադիր կատարման համակարգի զարգացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:

Միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու են տարբեր երկրներում հարկադիր կատարման համակարգերի կատարելագործման ոլորտում գրանցված ձեռքբերումներն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները:




Լրահոս