ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դու մի աշխատիր, եթե աշխատես, քեզ նպաստից կզրկենք». Փաշինյանը` նախորդ իշխանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջեի նախագիծը իներցիոն է, հիմնված է այն չափանիշների վրա, որոնք ժառանգություն են ստացվել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ընթացիկ քաղաքական քննարկումների որոշումների ազդեցություններն այս փուլում հաշվի առնված չեն, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք հաշվի չեն առնվի և ներառվի: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ընդգծել, որ բյուջետային մեր քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ իրենց բյուջետային քաղաքականությունը կարելի է համարել աշխատանքի խրախուսման: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս հարցն իրենց համար ունի խիստ կարևոր նշանակություն, որովհետև գործունեության ընթացքում, որպես հանրային փոփոխությունների կարևոր պայման, համարում են անհատական ջանքը: Ըստ նրա՝ երկրում չեն կարող տեղի ունենալ դրական փոփոխություններ, եթե դրանց հիմքում ընկած չէ անհատական ջանքը: Նա նշեց, որ երբ մինչ այժմ խոսվել է տնտեսական զարգացման, աճի մասին, նկատի է առնվել այն, թե ինչ-որ տեղից ինչ-որ խորհրդավոր մարդիկ, ընկերություն կգա զարգացնի պետությունը, կառավարությունն էլ կզբաղվի այդ ընկերությունների հետ հարաբերությունները կարգավորելու գործով:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս