Երևանի ավագանին հերթական նիստում այսօր հավանություն է տվել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին (Հանրապետության փողոց) ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տալու հարցին: Մասնավոր դեպքի առիթով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
Քաղաքապետ Հայկ Մարությանն այս կապակցությամբ ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել հստակ մոտեցում, որը ոչ միայն կկանոնակարգի դաշտը, այլև ընդունելի կլինի մայրաքաղաքի բնակիչների համար:
«Մայրաքաղաքում պետք է հիմնովին վերանայել ավտոկայանատեղիների հարցում մոտեցումները և գալ մեկ հայտարարի, որը ձեռնտու կլինի Երևանի մեր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը: