Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամը` «Մենք»-ի ցուցակում. ինչէ փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու է «Մենք» դաշինքից: Կետիկյանը «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամներից է եղել, սակայն վերջին շրջանում կարծես թե ավելի ՀՀԿ-ական գործունեություն էր ծավալում, այդ կուսակցության ցուցակով ավագանու անդամ էր եւ երկար տարիներ ԵԿՄ փոխնախագահ` աշխատելով Մանվել Գրիգորյանի հետ:

Սակայն  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա զարմանալի չորակեց իր առաջադրումը հենց «Մենք» դաշինքով: «Ես որտեղ էլ լինեմ ներկայացնում եմ երկրապահն ու երկրապահին հուզող հարցերը: Եղել եմ նաեւ Աժ պատգամավոր եւ 2 անգամ ավագանու անդամ եւ միշտ էլ երկրապահին եմ ներկայացրել: Այստեղ որեւէ հակասություն չկա, որովհետեւ ԱԺ-ում ազատամարտիկներին հուզող հարցերով պետք է մշտապես զբաղվել»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս