Ռազմիկ Թևոնյանը չի աջակցի ընկերոջը՝ Արամ Զավենիչին. որդին ՔՊ ցուցակում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության անդամ, Արամ Սարգսյանի վաղեմի ընկեր, Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանն այս ընտրություններում չի աջակցի իր ընկերոջը՝ Արամ Զավենիչին։ Մեր տեղեկություններով, նրա որդին՝ Սեդրակ Թեւոնյանը, «ՔՊ» ցուցակում է՝ ռեյտինգային ընտրակարգով, Արարատի մարզի ընտրատարածքում։

2017-ի ընտրություններում Ռազմիկ Թեւոնյանը նույն տարածքում «Ելք»-ից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն էր՝ մոտ 4 հազար։ Իսկ Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքից այս մարզում կառաջադրվեն Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը եւ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս