«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է. «Ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին, պետք է ձայն տան ՀՀԿ-ին»: Դժվար է ասել՝ Շարմազանովն իր հայտարարությամբ որոշել է կատակել, թե ուղղակի ծաղրել հասարակությանը:
Նման խոսքեր ասում է մի կուսակցության ներկայացուցիչ, որի գործընկերները մինչեւ կոկորդը խրված են եղել կոռուպցիայի մեջ: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում բացահայտված կոռուպցիոն սկանդալների կիզակետում հենց ՀՀԿ-ականներն են եղել: Ավելին, ընդամենը երեք օր առաջ ընդունված ՀՀԿ խորհրդի հայտարարության մեջ իրենց սխալների մասին խոսելիս արձանագրել էին. «Հնարավոր չեղավ արմատախիլ անել կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսեւորումները»:
Ասել է թե` ՀՀԿ-ականներն իրենք են խոստովանել, որ իրենց իշխանությունը կոռումպացված է եղել, ուստի անհասկանալի է՝ ինչու իրենց պետք է ձայն տան նրանք, ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: