«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է եւ մի քանի օրից կհասնի Հայաստան։ Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ «Интелектуальная литература» հրատարակչության կողմից։ Առայժմ տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը, քանի որ հեղինակը ռուսերեն է գրել, բայց թարգմանիչներն արդեն աշխատում են գրքի վրա, եւ շուտով Հայաստանում կտպագրվի նաեւ հայերեն տարբերակը։ Գիրքը ծավալուն է, ներկայացված են պատմական դեպքեր՝ սկսած Սովետական Միության փլուզման շրջանից։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: