Ընտրությունները չպետք է լինեն անցյալի մասին. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին: Այս մասին իր գրառման մեջ նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ով նաև գլխավորում է կուսակցության համամասնական ցուցակը:

«Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»,- գրել է Վիգեն Սարգսյանը:




Լրահոս