Դատավորի թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական դատական հայցն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարան է դիմել դատավորի թեկնածու Սյուզաննա Պողոսյանը եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել հոկտեմբերի 30-ին անցկացված քաղաքացիական մասնագիտացման որակավորման քննության կազմակերպման գործընթացը, նաեւ անվավեր համարել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված քաղաքացիական մասնագիտացման որակավորման քննության հավակնորդների վերջնական, ամփոփիչ գնահատականների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումը:

Սյուզաննա Պողոսյանը դատավոր դառնալու համար իր թեկնածությունն է ներկայացրել ԲԴԽ, բայց մերժվել է, արդյունքում էլ դատի է տվել խորհրդին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ դատավորի թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին:




Լրահոս