Նախկին մարզպետի վերադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը կրկին փորձում է ակտիվ քաղաքական կյանք վերադառնալ: Նա օրերս այցելել է Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում` Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության գրասենյակ: Հ. Աբովյանը միայնակ նստել է այդ գրասենյակում եւ առանց որեւէ մեկի հետ շփվելու հեռացել:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ին` իր 54-ամյակի օրը, Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Հ. Աբովյանը չէր զբաղվում քաղաքական հարցերով, հասարակական վայրերում չէր լինում: Արդեն պարզ է, որ Տավուշի մարզում մեծամասնական ընտրակարգով թեկնածուների մեծ թիվ է լինելու, թեժ պայքար է սպասվում: Հավելենք, որ Հովիկ Աբովյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում է եւ իհարկե կլինի վարկանիշային թեկնածու:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս