Ամուլսարի հանքը կարող է վաճառվել ռուսական ընկերության. ուշագրավ զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուլսարի հանքի հետ կապված որոշումը հետաձգվում է: Ակնհայտ է, որ առնվազն մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը Նիկոլ Փաշինյանը որևէ որոշում չի կայացնի, իսկ թե ինչ կլինի դեկտեմբերի 9-ից հետո, դժվար է ասել: Հանքի պատմությունն այնքան է ձգվել ու այնպես ազդել հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի բորսայական արժեքի վրա, որ ընկերության համար հսկայական ֆինանսական հետևանքներ են առաջացել:

Ստեղծված մթնոլորտի արդյունքում հանքի արևմտյան սեփականատերերը, ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով, որոշել են հեռանալ Հայաստանից անգամ այն դեպքում, երբ կառավարությունը որոշի թույլ տալ հանքի շահագործումը, քանզի տեսնում են, որ ամերիկյան ներդրումները կարծես թե չեն ողջունվում հետհեղափոխական Հայաստանում և բացի այդ երաշխիք չկա, որ աշխատանքների շարունակության թույլտվությունից հետո կրկին խնդիրներ չեն առաջանա: Ի դեպ, կան տեղեկություններ, որ հանքի շահագործմամբ հետաքրքրվում են ռուսական ընկերությունները, և շատ մեծ է հավանականությունը, որ հանքի շահագործման իրավունքը վաճառվի ռուսական ընկերության:




Լրահոս