Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Թուրք Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է»,- ասաց Խաչատրյանը:




Լրահոս