
Երեկ լրացավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 ուժ` «Ազգային առաջընթաց» կուսակցություն, ԲՀԿ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՀՅԴ, ՀՀԿ, «Մենք» դաշինք, «Սասնա Ծռեր» կուսակցություն, «Քաղաքացու որոշում» կուսակցություն, «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցութուն եւ ՕԵԿ:
Հիմնականում բոլոր ուժերը ներկայացրել են 100-ից ավել անձից բաղկացած ընտրացուցակներ եւ գրեթե բոլոր ուժերի պարագայում էլ համամասնական ցուցակում ընդգրկվածները նաեւ առաջադրվում են վարկանիշային ընտրակարգով եւ, իհարկե, առանց անակնկալներ հնարավոր չէ: Սակայն ՀՀԿ-ի պարագայում անակնկալներն ավելի շատ էին եւ ընտրացուցակում չկան ոչ միայն գործարար-պատգամավորները, այլ նաեւ գաղափարական թեւի մի քանի ներկայացուցիչներ, ովքեր երկար տարիներ պատգամավոր աշխատել եւ նաեւ աշխատում են հենց ՀՀԿ խմբակցությունով: Օրինակ ՀՀԿ ցուցակում չկա Կարեն Ավագյանը, Գագիկ Մելիքյանը, Սամվել Նիկոյանը եւ այլք:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։