
«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ զրուցել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանի հետ այն մասին, թե արդյոք նա չի պատրաստվում պատասխանատվության կանչել նախկին նախարար Արտեմ Աաստրյանին:
«Իմ խորին համոզմամբ` պետական յուրաքանչյուր պաշտոնյա, ով որեւէ դրամ յուրացում է կատարել պետական բյուջեից, արժանի է խստագույն պատժի, խստագույն, եւ բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու, հնարավոր չէ իրավիճակ, որ ես ունենամ տեղեկություն, ու որեւէ մեկը վրիպի, ես համապատասխան ատյաններին չդիմեմ այդ առումով», – նշել էր նա:
Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր է դնում իր լիազորությունները «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով:
Ամբողջական հարցազրույցը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։