Ինչ է կատարվում շախմատի ֆեդերացիայում. կանանց միջազգային գրոսմայստերը դուրս է մնացել ազգային հավաքականից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շախմատը հասարակության լայն շերտերի կողմից ընդգծված դրական վերաբերմունքի է արժանացել: Սակայն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներսում ամեն ինչ չէ, որ կարգին է: Խոսքն ակներեւույթ օրինախախտումների մասին է, որոնց արդյունքում շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը դուրս է մնացել ազգային հավաքականի կազմից: Ընդ որում, այդ որոշումները կայացվել են, երբ Գալոյանը եղել է հղի, ասել է թե` նրա իրավունքները խախտվել են մի իրավիճակում, երբ կինն առավել քան պաշտպանված է օրենսդրությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գալոյանը պատմել է, որ դիմել է դատարան վիճարկելու համար ֆեդերացիայի հակաօրինական որոշումները: «Սա առաջին դեպքը չէ, որ կատարվում է իմ հանդեպ, ուղղակի հիմա` տարիներ անց, չեմ պատրաստվում համակերպվել, նման դեպքեր եղել են տարբեր տարիներին տարբեր շախմատիստների հետ, անգամ 2002թ. Լեւոն Արոնյանին թիմ չէին վերցրել` մեջբերելով անհասկանալի պատճառաբանություն: Ուզում եմ` վերջ դրվի այս ամենին, եւ ֆեդերացիան գործի օրենքի սահմաններում»,- ասել է նա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս