Հարավաֆրիկացի թենիսիստ Կևին Անդերսոնը խոսել է Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարի՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ առաջիկա հանդիպման մասին.
«Շատ հուզված եմ և անհամբերությամբ եմ սպասում Ռոջերի հետ խաղին: Նա բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է: Զգում եմ, որ մրցաշարի առաջին և երկրորդ հանդիպումները լավ եմ անցակցրել և պատրաստ եմ երրորդ ու մեծ մարտահրավերին»,- Անդերսոնի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:
Հիշեցնենք, որ Անդերսոնի և Ֆեդերերի վերջին հանդիպումը կայացել է Ուիմբլդոնի քառորդ եզրափակչի շրջանակում և ավարտվել է հարավաֆրիկացու կամային հաղթանակով: