Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի նախագիծը Մեծ Բրիտանիային աննախադեպ պայմաններ Է ապահովում Եվրամիության հետ հետագա համագործակցության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտարարել Է բրիտանական կառավարության ղեկավար Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում:
«Հռչակագրում ազատ առեւտրի գոտու ստեղծում Է նախատեսված այն ապրանքների համար, որոնց նկատմամբ գործելու են զրոյական տարիֆներ եւ չեն լինելու ոչ մի կարգի մաքսատուրքեր կամ քանակական սահմանափակումներ, ընդ որում՝ բոլոր կատեգորիաների ապրանքների համար: Աշխարհի ոչ մի այլ զարգացած տնտեսություն նման պայմանավորվածություններ չունի ԵՄ-ի հետ: Միեւնույն ժամանակ մենք ազատ կլինենք աշխարհում մեր այլ գործընկերների հետ նոր առեւտրական համաձայնագրեր կնքելու հարցում»,-ասել Է Մեյը: Նա հայտարարել Է, որ բրիտանական կառավարությունը շարունակում Է պատրաստվել այն տարբերակին, երբ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ գործարք ձեռք չի բերվի: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, որի ձեռքբերման մասին հայտարարվել Է նախօրյակին, վերջնական չԷ, հավելել Է Մեյը:
«Գործարքը, որին մենք երեք հավանություն տվեցինք, վերջնական չԷ: Դա համաձայնագրի նախագիծ Է, որը նախատեսում Է, որ մենք 2019 թվականի մարտի 29-ին ԵՄ-ից դուրս կգանք սահուն եւ կանոնակարգված ձեւով, այն որոշում Է ապագա հարաբերությունների պարամետրերը, որոնք համապատասխանում են մեր ազգային շահերին»,-ասել Է Մեծ Բրիտանիայի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: