Վճռաբեկ դատարանն այժմ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության բողոքները: Դատական նիստն անցկացվում է դռնփակ:
Գլխավոր դատախազությունը վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը, որով վիճարկվում է Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն էլ հայտնել էր, որ առնվազն երկու հիմք կա Վճռաբեկ դատարան դիմելու համար, սակայն հայտնել էին մեկը, համաձայն որի՝ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը որակել է հակաօրինական: