
ՀՀԿ համամասնական ցուցակից բացակայում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ոչ մի խնդիր չի եղել, պարզապես չի ցանկացել առաջադրվել, սակայն նշեց, թե անմասն չի մնալու քաղաքական գործընթացներից:
Իմ լավ գործընկերները առաջադրվելեն Լոռու մարզում. Խոսքս Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի մասին է: Այն գործընկերս, ով կունենա աջակցության կարիք եւ անպայման պետք է լինի խորհրդարանում` հատկապես Էդուարդ Շարմազանովը, անաչառ ձեւով աջակցելու եմ իմ թիմով: Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում եւ մարդիկ չտխրեն», – նշեց նա:
Ամբողջական հարցազրույցը` օրաթերթի վաղվա համարում