«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ անդամ է ընտրվել դատավոր Նախշուն Տավարացյանը: Այդ ընտրությունները բավական թեժ են ընթացել, հաջորդել են «հետընտրական կրքեր», որոնց արդյունքում էլ Տավարացյանը հրաժարական է ներկայացրել: Բանն այն է, որ Տավարացյանը հավաքել է 22 ձայն, մինչդեռ մեկ այլ դատավոր՝ Սուրեն Անտոնյանը, ստացել է 72 քվե: Բայց քանի որ օրենքով ԲԴԽ կազմում պետք է պահպանվի նաեւ գենդերային հավասարություն, ընտրված է համարվել քիչ ձայն ստացած կին դատավորը:
Այս հանգամանքը դուր չի եկել Անտոնյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նախշուն Տավարացյանը հայտարարել է. «Դատավորները ականատես եղան, երբ հաշվիչ հանձնաժողովը հայտարարեց, որ օրենքով տրված իմ իրավունքից ես օգտվել էի: Բայց սկսվեցին տարաբնույթ մեկնաբանություններ, համակարգում ստեղծվեց անառողջ մթնոլորտ, սկսեցին տեղիք տալ տարբեր քննարկումների, ընդհուպ մինչեւ օրենքի մեկնաբանության հասան: Ես, տեսնելով, որ անհամերաշխություն է, անառողջ մթնոլորտ է ստեղծվում, իսկ դա իմ ընտանիքն է, ես չէի կարող մարդկանց կամքին հակառակվել, հրաժարվեցի»,- ասել է նա:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: