
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ Իջեւանի տարածքային խորհրդի նախագահ Ժիրայր Մելիքսեթյանը դեռ չգիտի` իրենց կուսակցությունից վարկանիշային համակարգով ովքեր են առաջադրվելու Տավուշի մարզում: «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Նոյեմբերյանի, Դիլիջանի, Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններից 3-ական թեկնածու է ներկայացվել Գագիկ Ծառուկյանին, վերջինս պետք է որոշի, թե այդ 12 թեկնածուներից ովքեր են լինելու այն 7-ը, ովքեր կլինեն ԲՀԿ-ի` Տավուշի մարզում վարկանիշային ընտրակարգով թեկնածուներ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: