Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ասոցիացիայի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին ու ուղղություններին:

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան, որը հիմնվել է 1946 թվականին, ընդգրկում է շուրջ 20 հազար մասնավոր ընկերություն, որոնք մասնագիտացած են բնակելի, կոմերցիոն և արդյունաբերական շինությունների, ենթակառուցվածքների զարգացման, ռեստավրացիոն աշխատանքների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: Ասոցիացիան գործում է 92 երկրներում:




Լրահոս