Ինչու «Առաքելություն» կուսակցությունից միայն երեք հոգի է դաշինքի ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում է «Առաքելություն» կուսակցության հետ «Իմ քայլը» դաշինքով: Սակայն ուշագրավն այն է, որ «Իմ քայլի» համամասանական ցուցակում «Առաքելություն» կուսակցությունից ներկայացված է պատգամավորի ընդամենը 3 թեկնածուի անուն, ինչը դաշինքային հարաբերությունների դեպքում, մեղմ ասած, տարօրինակ է: Ու տպավորություն է, որ «Առաքելություն» կուսակցության ներկայությունն այստեղ ձեւական բնույթ է կրում:

«Առաքելություն» կուսակցության հիմնադիրներից Մանուկ Սուքիասյանը, որ նախորդ ԱԺ ընտրություններում առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքով, այս անգամ ընդհանրապես չկա «Իմ քայլ»-ի ցուցակում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց խոսել իր բացակայության մասին: Նա նշեց, որ հիմա որեւէ բան ասելու տրամադրված չէ եւ այդ հարցին կանդրադառնա ավելի ուշ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի փոխանցմամբ` ցուցակներում կան «Առաքելության» 5 ներկայացուցիչներ: «Մյուս երկուսը ռեյտինգայինով են առաջադրված: Ի սկզբանե մեր պայմանավորվածությունը էդպիսին է եղել: «Առաքելությունը» դժգոհ չէ դրանից»,- մեզ հետ զրույցում ասաց նա:




Լրահոս