Ինչ է կատարվում Արմավիրի մարզում. նախկին մարզպետները ձա՞յն են հավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ մի շարք նախկին և ներկա պաշտոնյաներ, օգտագործելով վարչական լծակները, նախընտրական գործընթաց են սկսել և տարբեր հանդիպումներ են ունենում համայնքապետերի հետ` հորդորելով այս կամ այն ուժի համար ձայներ հավաքագրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Մասնավորապես, ArmLur.am-ին լուրեր են հասել Արմավիրի մարզում տիրող նախընտրական թոհուբոհի շուրջ: Ըստ այդմ` նախկին մարզպետներն անցել են գործի և գյուղապետերի առաջ խնդիր են դրել: Խոսքը նախկին մարզպետներ Աշոտ Ղահրամանյանի և Գագիկ Միրիջանյանի մասին է:

Նույն լուրերի համաձայն` նրանք հանդիպել են համայնքի ղեկավարներին և համապատասխանաբար հրահանգել ձայներ հավաքել ՀՀկ-ի և ԲՀԿ-ի համար:

Աշոտ Ղահրամանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հարցին ի պատասխան` այսպես արձագանքեց. «Դուք ինձ տեսե՞լ եք նման բաներ անելիս: Մի’ հավատացեք նման լուրերի: Սուտ լուրեր են»: Նախկին մարզպետի փոխանցմամբ` ինքն այս շրջանում այլ գործեր ունի անելու:

Իսկ հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատված Գագիկ Միրիջանյանը մեկ բառով ասաց. «Սուտ է»:




Լրահոս