
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ներկայացրել է նիստերից հոկտեմբեր ամսվա բացակաների թիվը: Ինչպես հայտնի է, հանձնաժողովների եւ լիագումար նիստերից պատգամավորների բացակայությունների համար նրանց աշխատավարձից պահումներ են կատարվում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, որից 5-ը հոկտեմբեր ամսին տեղի ունեցած նիստից բացակայել են:
Ընդ որում` նրանցից երեքը «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ են` Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վահե Էնֆիաջյանը: Բացակաների թվում են նաեւ Արմեն Ռուստամյանն ու Գալուստ Սահակյանը: