![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/armen-avetisyan.jpg)
«Իմ քայլը» դաշինքի 183 թեկնածուից բաղկացած ցուցակի 161-րդ տեղում նախկին պատգամավոր Արմեն Ավետիսյանն է, ով նաեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզից:
Նա 2012 թվականին պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով, սակայն նախորդ տարվա ընտրություններից հետո այլեւս խորհրդարանում չհայտնվեց եւ հետագայում դուրս եկավ կուսակցությունից: Նախորդ ընտրություններում նա կրկին կուսակցության համամասնական ցուցակում էր: Ավելին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նա կարող էր ստանալ պատգամավորական մանդատ, սակայն հրաժարվել էր դրանից: