
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել պաշտպան Ժորդի Ալբային:
Կատալոնական Sport.es-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու առաջին քայլն է կատարել, իսկ վերջինս համաձայնել է բանակցություններ վարել:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ալբան դժգոհ է եղել, որ ակումբն իրեն նոր պայմանագիր չի առաջարկում՝ չնայած գործող համաձայնագրի ժամկետը լրանալու է 2020 թվականի ամռանը: