Սթրիփ բարից՝ ԱԺ. գիշերային ակումբի մենեջերը՝ պատգամավորի թեկնածու. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր:

Ժամանակին Մովսիսյանը ընտրություններին մասնակցում էր տասովշիկի կարգավիճակով՝ ձայներ ապահովելով ԲՀԿ-ի համար: Թե ինչը դուր չի գալիս իր ներկա աշխատանքում Մովսիսյանին, որ նա որոշել է այն փոխել պատգամավորի աշխատանքով, դժվար է հասկանալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս