Արդեն 13-րդ տարի անընդմեջ ուսանողության միջազգային տոնին ընդառաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում անցկացվում է բազկամարտի ուսանողական մրցաշար, որին այս տարի մասնակցել է աննախադեպ թվով՝ մոտ 500 ուսանող: Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները ՀԱՕԿ նախագահի կողմից արժանացել են մեդալների, գավաթների և դրամական խոշոր պարգևների:
Մանրամասները՝ Արամ Մանուկյանի տեսանյութում: