Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 48 ժամ ժամանակ է տրվել 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան»կուսակցություններին գրանցման համար ներակայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար:
Անճշտությունները վերացնելու համարվերջնաժամկետ է սահմանվել 2018թ. նոյեմբերի 19-ը՝ ժամը 16.00-ն:
Նիստի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: Կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների համար պարզաբանվել են նախընտրական քարոզչության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվողընտրական օրենսդրության կանոնակարգումները, ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման սկզբունքները:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունընմանատիպ աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական: