
Հնարավոր ձնահոսքի վտանգից ելնելով՝ շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Փակ է նաեւ Վերին Լարսի անցակետը։
Ռուսական կողմում առկա տրանսպորտային միջոցների խցանման մեջ կանգնած է տարբեր երկրների շուրջ 550 մեքենա, որից 400-ը՝ բեռնատար։
Վրաստանի միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալության փորձագետների խումբը այսօր գտնվում էր Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում եւ տեղում իրականացրել է ձնահոսքի մշտադիտարկում, որի արդյունքներով պարզ է դարձել, որ ձնահոսքի հնարավորությունը մեծ է, եւ ճանապարհը մինչեւ վաղը միանշանակ փակ է մնալու։