Քաղաքական ուժերը պետք է իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած Բելոռուսի խայտառակ պահվածքի շուրջ. Արթուր Աղաբեկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար։ Այս մասին համացանցի իր էջում գրառում է կատարել գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը։

«Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված, գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը»,- գրել է նա։

Այսօր պաշտոնական Մինսկը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներից պարզաբանումներ է պահանջելու:




Լրահոս