Մեր մաշկը համարվում է մարմնի ամենաբաց հատվածը, որն անդադար ենթարկվում է արտաքին ազդեցության: Եղանակային պայմանները, տարատեսակ աղտոտումները կարող են մաշկային խնդիրներ առաջացնել: Ամեն անգամ արևի ուղիղ ճառագայթների տակ մնալիս անհրաժեշտ է խոնավեցնել և պաշտպանել մաշկը: Անհրաժեշտ է արևից պաշտպանող քսուքներ օգտագործել:
Այնուամենայնիվ, միշտ չէ, որ հնարավոր է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ինչն էլ հանգեցնում է մաշկի մուգ պիգմենտացիայի: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս կարտոֆիլից պատրաստված տոնիկներ օգտագործել:
Կարտոֆիլով դիմակները կարող են հրաշքներ գործել: Կարտոֆիլն ունի մի շարք օգտակար հատկանիշներ՝
Հեռացնում է մաշկի մուգ հետքերը
Բուժում է ակնեն
Խոնավեցնում և սնուցում է մաշկը
Հանում է բորբոքումները
Դանդաղեցնում է ծերացման գործընթացը
1. Կարտոֆիլ և գազար
Կարտոֆիլի հյութը խառնեք մեկ գազարի հյութով և քսեք մաշկին: Խառնուրդը թողեք մնա 25 րոպե, ապա լվացրեք սառը ջրով:
2. Կարտոֆիլ և կիտրոնի հյութ
Կարտոֆիլի հյութը խառնեք կես կիտրոնի հյութով, խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 15 րոպե և լվացրեք տաք ջրով:
3. Կարտոֆիլ և սոխ
Մեկ սոխի հյութը խառնեք կարտոֆիլի հյութով, քսեք մաշկին: Թողեք մնա դեմքին 10 րոպե, ապա լվացրեք սովորական ջրով: