«Քաղաքական գրոսմայստեր» Սերժ Սարգսյանը հարկադրված քայլի առաջ է կանգնել. ԱԱԾ նախկին տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույցն արվել է 23.04.2016 թվականին:

Ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված անհավասարակշիռ իրավիճակը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների արտաքին և ներքին անհեռատես քաղաքականությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը  EADaily -ին տված բացառիկ հարցազրույցում:

Նրա խոսքով` այն բանից հետո, երբ կորստի ցավից ու հիասթափությունից զինվորներն ու հերոս սպաները նահանջեն և հետ կանգնեն, մենք ականատես կլինենք հնացած խնդիրների խորացմանը`զանգվածային արտագաղթ, հիմնականում դեպի Ռուսաստան, քաղաքական և սոցիալական անտարբերության, տնտեսական ճգնաժամի:

«Եթե համաշխարհային լիազոր ուժերը պատասխանատու մոտեցում չցուցաբերեն և թույլ տան տեղի իշխանություններին գործել տեղական մակարդակով, ապա մենք իրավիճակի դեգրադացում և վատթարացում և նոր արյունալի բախումներ կունենանք»,- վստահ է նա:

Ինչպես նկատել է հայաստանյան հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը, «քաղաքական գրոսմայստեր» Սերժ Սարգսյանը հարկադրված քայլ անելու առաջ է կանգնել:

«Արտաքին քաղաքականությունում Հայաստանի համար խնդիրներ են առաջացել և անհասկացվածություն Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ թուրքական հարևանների հետ` Ադրբեջանի և Թուրքիայի հետ լեզու գտնել չհաջողվեց, «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվեց: ԱՄՆ և Եվրոպան զբաղված են իրենց հարցերով: Ներքին քաղաքականությունում իշխող Հանրապետական կուսակցությունը ընկել է «ղարաբաղյան ծուղակը»:

Փորձելով իրենով անել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը և վերակենդանացնել նրա գաղափարները` Ադրբեջանին փուլային ճանապարհով տարածքներ վերադարձնելու մասով, ՀՀԿ-ն իր պարանոցից կփաթաթի ՀՀՇ-ի`քսանամյա վաղեմության չհաջողված մտքերը և ինքն էլ կփլուզվի»,- ընդգծել է Պետրոսյանը:

Մեկնաբանելով ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առարկություններն այդ առնչությամբ` Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենը նշել է. «Անիմաստ է գանգատվելն ու բողոքելը և մեղավորներ փնտրելը`Ռուսաստանին մատնացույց անելով: Զենքի առևտուրը միանգամայն հատուկ թեմա է` ոչ միայն քաղաքական, այլև բիզնես երանգներ պարունակող: Ես կարող եմ երկար պատմել նման իրավիճակի պատճառների և հետևանքների մասին, սակայն նախընտրում եմ սահմանափակվել հետևյալ ձևակերմամբ`համագործակցությունը համագործակցությամբ, սակայն յուրաքանչյուր երկիր ունի իր հետաքրքրությունները և տարբեր մասշտաբային խնդիրներ»:

«Հետաքրքիրն այլ բան է: Ինչո՞ւ այս ամբողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները գոնե մեկ անգամ հարցը պաշըոնապե սչեն բարձրաձայնել`ԱՊՀ, ՀԱՊԿ-ի շրջանակներում, չեն արտահայտել առարկությունները համապետական մակարդակով: Ինչո՞ւ են խնդրի մասին միայն հիմա հիշել, երբ Ադրբեջանը հարձակման է դիմել»,- հարց է բարձրացրել զրուցակիցը:

Սրա հետ մեկտեղ Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենը կտրուկ քննադատության է արժանացրել Ռուսաստանում հայերի միությանը և նրա նախագահին: Որպես կազմակերպություն`Ռուսաստանում հայերի միությունը վաղուց իր դարն ապրել է և միլիոնավոր հայերի հետաքրքրություններից ու խնդիրներից հեռու է:

Այսօր անհրաժեշտ է ստեղծել կենսունակ կառույց, որը հիստերիկ ելույթներով և միջազգային էթնիկ ատելիություն սերմանելով հանդես չի գա, այլ կձեռնարկի իրական քայլեր, որոնք կներկայացնեն հայ ազգի խնդիրները: Վստահ եմ, որ այդ կառույցի նոր ղեկավարությունը պետք է լինի հեղինակավոր, իրավասու և, ամենակարևորը, արժանապատիվ գործիչներ, այդ թվում տիտղոսակիր ազգի ներկայացուցիչնե  ր՝ ռուս ազգի, որոնք կմասնակցեն գործում՝ Ռուսաստանի և ռուս ժողովրդի շահերը համապատասխանեցնելով: Իրենց մտքին փչելով գումար հավաքելով ու ոչ ադեկվատ հայտարարություններով միությունը վերջնականապես ինքն իրեն վարկաբեկել է»,- կարծում է Պետրոսյանը:




Լրահոս