
Ադրբեջանի ԱԳՆ-ը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ:
«Անօրինական ռեժիմի ներկայացուցչի ելույթը ԱՄՆ տարածքում և անջատողական կառույցների խրախուսման թույլտվությունը հակասում է այդ երկրի պարտավորություններին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Այդ քայլը վնաս է հասցնում հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: